Դիզայներ Դաթունա Սուլիկաշվիլին, որը մեղադրվում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար, ստորագրել է մեղքի խոստովանության համաձայնագիր, որի հիման վրա նա բանտից դուրս կգա հունիսի 9-ին։
InterpressNews-ի սկզբնապես տարածած տեղեկությունը Netgazeti-ի հարցմանն ի պատասխան հաստատել է Սուլիկաշվիլիի փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին։
Մեղքի խոստովանության համաձայնագրի համաձայն՝ Դաթունա Սուլիկաշվիլին դատապարտվել է 6 ամիս ազատազրկման և 4.5 տարի պայմանական ազատազրկման։ Սուլիկաշվիլին նաև տուգանվել է 50 հազար լարիով և զրկվել է մեքենա վարելու ու պետական մարմիններում աշխատելու իրավունքից։
Դաթունա Սուլիկաշվիլին ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 9-ին՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։ Հանցագործությունը պատժվում է 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։