Դմանիսիի մունիցիպալիտետի Զեմո Կարաբուլախի գյուղում ամուսինը սպանել է կնոջը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են սպանության մեջ կասկածվողին։
Նաև, առկա տեղեկությունների համաձայն՝ միջադեպին նախորդել է կոնֆլիկտ։ Կինը սպանվել է սառը զենքով։
«ԻնտերպրեսՆյուզ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտանիքի անդամի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կանխամտածված սպանություն։