«Դրամաշնորհների մասին» օրենքի ավելի խստացված փոփոխությունները, որոնք «Վրացական երազանք»-ը ներկայացրել էր 2026 թվականի փետրվարի սկզբին, ընդունվել է խորհրդարանում երրորդ ընթերցմամբ։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր` եթե այդ փոփոխություններն ընդունվեն, «լիովին կհակասեն եվրոպական ինտեգրացիային»։
2026 թվականի մարտի 4-ի խորհրդարանի լիագումար նիստում պատգամավորները 78 կողմ և 9 դեմ ձայներով ընդունեցին փոփոխությունները։ Դեմ են քվեարկել նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմակիցները։
«Դրամաշնորհների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով.
- Խստանում են արտաքին ֆինանսավորման, քաղաքական գործունեության և կուսակցական գործունեության կանոնները. ներդրվել է ազատազրկման ռիսկ,
- Փոփոխությունները նախատեսում են «արտաքին լոբբինգի» քրեականացում,
- Կուսակցության անդամակցությունն արգելվում է «օտարերկրյա գործակալներ» համարվող կազմակերպությունների աշխատակիցների համար,
- Ընկերությունների նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ «հանրային քաղաքական գործունեության» համար,
- Դրամաշնորհ հասկացությունն ընդլայնվում է։