Եվրոպական խորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը (DROI) այսօր արտահերթ նիստում կքննարկի Վրաստանի հարցը։
Օրակարգի հիմնական հարցը մայիսի 26-28-ը ենթահանձնաժողովի ներկայացուցիչների Վրաստան կատարած այցի վերաբերյալ զեկույցն է։
Եվրոպական խորհրդարանը նախկինում մի շարք քննադատական բանաձևեր է ընդունել Վրաստանի վերաբերյալ, այդ թվում՝ մեկը, որով կոչ է արվել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի հետ կապված վերնախավի և անձամբ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։