Ձերբակալվել է Իլիայի պետական համալսարանի ուսանող

Թբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ առանց բացատրության բերման է ենթարկվել Իլիայի պետական համալսարանի ուսանող Գուջա Տաբատաձեն։ Այս տեղեկությունը հայտնել է Իլիայի պետական համալսարանի ուսանողական շարժումը։

Գուջան այժմ գտնվում է Վերայի ոստիկանական բաժանմունքում։

«Իլիայի պետական համալսարանի ուսանող Գուջա Տաբատաձեն ձերբակալվել է մետրոյի «Ռուսթավելի» կայարանի մոտ։ Նրան մեղադրում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար», — ասված է տեղեկատվության մեջ։