Ձերբակալվել է Քուռ գետն ընկած մեքենայի վթարային վիճակն ստեղծողը

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին երեկ ուշ գիշեր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ՝ հայտարարելով, որ միջադեպի կապակցությամբ մեկ անձ ձերբակալվել է։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից 2002 թվականին ծնված վարորդը վթարի է ենթարկել մեկ այլ տրանսպորտային միջոցի, որի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և ընկել գետը։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է նաև, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում երեկ գիշեր մեքենա էր ընկել Քուռ գետը։ Ըստ տեղեկությունների՝ մեքենայում 4 մարդ է եղել։ Երեկ ՆԳՆ-ն տեղեկացրել է տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Քուռ գետում հայտնված ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկին անվնաս դուրսբերման մասին։

Քուռ գետն ընկած մեքենայի ուղևորներից մեկը անվնաս դուրս է բերվել