Կազբեգիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդմամբ, Կարկուչա գյուղի մուտքի ավտոճանապարհահատվածում ձնահյուս է եղել, ինչի հետևանքով ավտոտրանսպորտի տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակված է.
«Այս պահի դրությամբ մասնագետները գնահատում են առկա իրավիճակը, տարածքի զննումից և հնարավոր ռիսկերի սահմանումից հետո կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները, և կվերականգնվի տրանսպորտային երթևեկությունը։
Կազբեգիի մունիցիպալիտետի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ նշված հատվածի ուղղությամբ տեղաշարժից և սպասել լրացուցիչ պաշտոնական տեղեկատվության», — ասված է հաղորդագրության մեջ։