Ընդունվել է ՄԱՇ-ի և նրան առնչվող կուսակցությունների լուծարման մասին օրինագիծը

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, որը գտնվում է «Վրացական երազանք»-ի իշխանության ներքո, առաջին ընթերցմամբ ընդունել է «Միացյալ ազգային շարժման» և նրան առնչվող կուսակցությունների լուծարման մասին օրինագիծը։

Հանձնաժողովի նախագահ Արչիլ Գորդուլաձեն հայտարարել է, որ փոփոխությունների փաթեթը նախատեսում է որոշ անձանց նկատմամբ արգելք կուսակցական գործունեության, քաղաքական պաշտոն զբաղեցնելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի վրա։ Արգելքը տարածվելու է այն անձանց վրա ևս, որոնք գուցեև որևէ կուսակցության անդամ չեն, «բայց իրենց գործունեությամբ լիովին համընկնում են կուսակցության նպատակներին կամ ապահովում են կուսակցության քաղաքականության իրականացումը գործնականում»։

«Եթե որևէ կուսակցություն արգելվի, նրա անդամներն ու նրան առնչվող անձինք չեն կարողանա օգտվել պասիվ ընտրական իրավունքից, այսինքն՝ այլևս չեն կարող ընտրվել Վրաստանի խորհրդարանում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում։

2003 թվականից մինչ օրս մի քանի կուսակցություն, իրականում` մեկ կուսակցություն տարբեր անուններով, տարբեր խորհրդանիշներով և գույներով, նպատակային առումով նույնն են։ Միայն հոկտեմբերի 4-ի իրադարձություններն արդեն բավարար են նման կուսակցությունների արգելման հիմք լինելու համար։

…Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը՝ հայցվորի ներկայացրած ապացույցների հիման վրա։ Միաժամանակ, մյուս կողմն էլ հնարավորություն կունենա պաշտպանելու իր իրավունքները», — հայտարարել է Գորդուլաձեն։