TV Pirveli-ի փոխանցմամբ, Բաթումիում ընտրակաշառք բաժանելու ենթադրյալ փաստեր են հայտնաբերվել. մասնավորապես՝ Քութաիսիում ընտրողների վերահսկողության դեպքեր են նկատվել տաքսիներում և ավտոբուսներում երթևեկող անձանց նկատմամբ:
Ըստ աղբյուրի` Փիրոսմանիի փողոցում` 15-րդ ընտրատարածքի դիմաց, միկրոավտոբուսում նստած է մարդկանց մի խումբ հատուկ ցուցակներով. նրանցից մի քանիսը հաստատել են, որ իրենց մոտ իսկապես կան ցուցակներ, այդտեղ են ապրում և պարզապես գրանցում են իրենց հարևաններին:
Տեղեկության համաձայն՝ մի քանիսն ագրեսիվ են են պատասխանել հարցերին: Նույն աղբյուրը հաղորդել է, որ Խաշուրիում ընտրողներին պարենային ապրանքների վաուչերներ են բաժանվել:
Ընտրակաշառքի հավանական դեպք է գրանցվել նաև Գորիի թիվ 14 ընտրատեղամասի մոտ։ Քաղաքացիները գրել են, որ որոշ անձինք ընտրատեղամասի մոտ ցուցակներով կանգնած գումար են բաժանում։
Ընդդիմությունը նշել է, որ տվյալ ընտրատեղամասում շատ հարցականներ կան, և նրանք տեղեկություններ ունեն, որ Բաթումիի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրակաշառք է բաժանվում։