Ընտրատեղամասերը բացվել են առանց խախտումների. ԿԸՀ

Բոլոր ընտրատեղամասերը բաց են, քվեարկությունը սկսվել է ժամը 08:00-ին՝ առանց որևէ ուշացման կամ խախտման, — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաիաթ Իոսելիանին։

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 4-ի քաղաքային ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 միլիոն 513 հազար 818։

Իոսելիանիի խոսքով՝ ընտրական գործընթացին հետևում են 28 միջազգային կազմակերպություններից ավելի քան 80 դիտորդներ, նաև 27 տեղական կազմակերպություններից ավելի քան 8000 դիտորդներ։

«Այսօր անցկացվում են մունիցիպալիտետի ներկայացուցչական մարմնի՝ սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/ինքնակառավարվող համայնքի քաղաքապետի ընտրությունները։ Ընտրատեղամասերը բացվել են։ Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 08:00-ին։

Այսօր Վրաստանի քաղաքացիները կընտրեն 64 սակրեբուլոյի 2058 անդամի՝ համամասնական և մեծամասնական համակարգով, և 64 քաղաքապետի։

Հոկտեմբերի 4-ին կայանալիք մունիցիպալ մարմինների ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 միլիոն 513 հազար 818։

3 միլիոն 130 հազար 348 ընտրող կմասնակցի ընտրություններին՝ օգտագործելով էլեկտրոնային տեխնոլոգիաներ։ Այս տարի մինչև 47 հազար երիտասարդի հնարավորություն կտրվի առաջին անգամ մասնակցելու ընտրություններին։ Շարժական քվեատուփերի ցուցակում կա 60 հազար 754 ընտրող։ Ընտրությունները կկազմակերպեն մինչև 34 հազար ընտրական կառավարիչներ։ Այստեղ հիշեցնում ենք, որ ընտրատեղամաս ժամանող ընտրողները պետք է ունենան Վրաստանի քաղաքացու վավերական անձնագիր կամ անձը հաստատող վկայական։

Ընդհանուր առմամբ, ընտրողներին սպասարկում է 3061 ընտրատեղամաս։ Դրանցից 2284 ընտրատեղամասերում օգտագործվում է էլեկտրոնային քվեարկության տեխնոլոգիա, իսկ 777 ընտրատեղամասերում՝ ավանդական քվեարկության մեթոդներ։ Դրանց թվում կան բացառիկ 10 ընտրատեղամասեր, որոնք բացվել են քրեակատարողական հիմնարկներում»,- նշել է նա: