Մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգումը կավարտվի տարեվերջին, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ ի պատասխան սակրեբուլոյի նիստում տրված հարցի:
Կալաձեի խոսքով՝ շատ ընկերություններ խուսափել են համապատասխան աշխատանքն իրականացնելուց:
«Մենք երբեք ոչինչ չենք թաքցրել, ուղիղ խոսել ենք ամեն ինչի մասին, այդ թվում՝ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերականգնման հետ կապված մարտահրավերների և դժվարությունների մասին։ Մենք չենք գտել մի ընկերություն, որը կիրականացներ այդ աշխատանքը։ Մի ընկերություն կար, որը չկարողացավ կատարել իր պարտավորությունները, մենք նրանից հրաժարվեցինք, մեկ այլ ընկերություն նույնպես չկարողացավ կատարել իր պարտավորությունները, նրանից էլ հրաժարվեցինք։ Մենք հսկայական խնդիրների առջև ենք կանգնած, քանի որ չունենք այդ ոլորտի մասնագետներ, չունենք համապատասխան փորձ ունեցող համապատասխան ընկերություններ, որոնք կարող են իրականացնել այս կարգի աշխատանքներ։
Սկսում էինք ինչ-որ բան անել, և հետո պարզվում էր, որ թունելի կամարում խնդիրներ կան։ Վարձեցինք արտասահմանյան մասնագետների, բերեցինք նրանց, նախագիծը ամբողջությամբ վերաձևավորվեց, ուսումնասիրվեց։
Նոր տարվանից սկսած աշխատանքն այս ուղղությամբ ամբողջությամբ իրականացված կլինի», — ասել է Կախա Կալաձեն։