«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոր օրենքի ուժի մեջ մտնելու արդյունք է համարում այն փաստը, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին Ռուսթավելիի պողոտայի ցուցարարներին չի հաջողվել փակել փողոցը:
«Մոտ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ արմատականները չկարողացան փակել փողոցը, ինչը նշանակում է, որ նոր օրենքն ուժի մեջ է մտել։ Իհարկե, մենք չպետք է թուլանանք և պետք է շարունակենք զգուշորեն աշխատել։ Ի վերջո, արմատականությունը մեր երկրում պետք է հաղթահարվի», — ասել է Իրակլի Կոբախիձեն։
Երեկ` անցյալ տարվա նոյեմբերի 28-ից ի վեր առաջին անգամ ցուցարարները չկարողացան փակել Ռուսթավելիի պողոտան։
Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդու։ Նրանցից մեկը մեղադրվում է Քրեական օրենսգրքով նախատեսված խուլիգանության՝ ոստիկանական մեքենայի վրա բարձրանալու համար։