Ըստ Կոբախիձեի զեկույցի` տնտեսական աճը կազմել է 9.7 տոկոս

Հրապարակվել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան զեկույցը, որը նա խորհրդարանին կներկայացնի հունիսի 27-ին։

Զեկույցի համաձայն` 2021-2024 թվականներին երկրի միջին տնտեսական աճը կազմել է 9.7 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 9.4 տոկոս, ինչը Վրաստանը դարձնում է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկը:

«2024 թվականին գործազրկության մակարդակը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 13.9 տոկոս, իսկ զբաղվածների թիվը հասել է պատմական առավելագույնի՝ 1.4 միլիոնի», — նշված է հաղորդագրության մեջ: