Ըստ «Վրաստանի երկաթուղիներ»-ի` հունվարի 9-ից գնացքների աշխատանքը կվերսկսվի

«Վրաստանի երկաթուղիներ»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսիից դեպի Զուգդիդի, Փոթի և Օզուրգեթի և այս 3 քաղաքներից վերադարձը դեպի Թբիլիսի երթերը կվերսկսվեն հունվարի 9-ից։

«Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք, որ այս տարվա հունվարի 9-ից կսկսեն գործել հետևյալ երթուղիները.

№870/869 Թբիլիսի-Զուգդիդի-Թբիլիսի,

№874/873 Թբիլիսի-Փոթի-Թբիլիսի,

№854/853 Թբիլիսի-Օզուրգեթի-Թբիլիսի։

Այստեղ ցանկանում ենք պարզաբանել, որ չեղարկված երթերի տոմսերի վճարն ամբողջությամբ կվերադարձվեն ուղևորներին», — ասված է «Վրաստանի երկաթուղիներ»-ի հայտարարության մեջ։

Հունվարի 2-ին «Վրաստանի երկաթուղիներ»-ը տեղեկացրել էին, որ վատ եղանակի պատճառով գնացքները հունվարի 3-ին և 4-ին կգործեն միայն Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով։