Էլեկտրաէներգիայի գործող սակագները կպահպանվեն երեք ամիս

Վրաստանի էներգետիկայի և ջրային կարգավորման ազգային հանձնաժողովը որոշել է պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագները երեք ամիս։

Հանձնաժողովի նիստից առաջ հանձնաժողովի նախագահ Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կսահմանվեն ժամանակավոր սակագներ, ինչը նշանակում է, որ գործող սակագները կմնան անփոփոխ հաջորդ երեք ամսվա ընթացքում։

Հանձնաժողովը կանխատեսել էր էլեկտրաէներգիայի գների աճ դեկտեմբերի կեսերին, սակայն ավելի ուշ «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս էր հայտնել, որ էլեկտրաէներգիայի գները չեն բարձրանա։