Emirates Airlines-ը դարձել է Իլյա Թոփուրիայի հովանավորը

Միացյալ Արաբական Էմիրությունների ավիաընկերություն Emirates Airlines-ը  անձնական հովանավորության պայմանագիր է կնքել UFC-ի վրացի մարտիկ Իլիա Թոփուրիայի հետ։

Ավիաընկերությունը սրա մասին հայտարարել է Դուբայում կայացած մամուլի ասուլիսում։
Անսահմանափակ բիզնես դասի թռիչքներ և տարեկան 2 միլիոն դոլար. Emirates Airlines-ը դարձել է Իլյա Թոփուրիայի հովանավորը։ Պայմանագիրը ներառում է անսահմանափակ բիզնես դասի թռիչքներ Թոփուրիայի բոլոր մենամարտերի համար, նաև տարեկան 2 միլիոն դոլար հովանավորություն, որը կհատկացվի նրա մասնագիտական ​​կարիերան ամրապնդելու համար։

Emirates Airlines-ի հաղորդմամբ՝ այս գործարքը նշանավորում է սպորտային հովանավորչության պատմության նոր փուլ։