Euronews Georgia-ն այլևս չի լուսաբանի վրացական լուրերը

Euronews Georgia լրատվամիջոցը հայտարարել է, որ անցնում է հեռարձակման նոր ձևաչափի և այլևս չի լուսաբանի վրացական լուրերը։ Ընկերությունն այս հայտարարությունը հրապարակել է սոցիալական ցանցում։

Այսուհետ հեռուստադիտողներին կտրամադրվի բացառապես «Եվրոնյուզի» միջազգային բովանդակությունը, որը «հարմարեցված է վրացական լսարանին»։

Ընկերությունը որոշումը պայմանավորել է իր գործառնական մոդելի վերանայմամբ՝ հաշվի առնելով լսարանի սպասումները և միջազգային մեդիա շուկայի ընդհանուր միտումները։

Euronews Georgia-ն սկսել է հեռարձակվել 2020 թվականին՝ հեռուստադիտողներին առաջարկելով ինչպես միջազգային լուրեր, այնպես էլ Վրաստանի քաղաքական և հասարակական կյանքի լուսաբանում: