Ֆեյսբուքյան գրառումների պատճառով ակտիվիստներին կանչել են դատարան

Լրագրողների, քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների կանչում են Թբիլիսիի քաղաքային դատարան։  Սոցիալական ցանցերից տեղեկանում ենք, որ ներքին գործերի նախարարությունը նրանց դեմ վարչական իրավախախտման արձանագրություններ է կազմել Facebook-ի գրառումների պատճառով և պահանջում է տուգանել նրանց։

Գործը վերաբերում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների հասցեին նրանց արտահայտած կարծիքներին։ Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հաստատել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Դատարան է կանչվել նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը: Նա ասել է, որ կանչվել է դատարան «Ֆեյսբուքում պետական ​​ծառայող Մարիամ Լաշխիին վիրավորելու մեղադրանքով»։

Թումասյանի հաղորդագրության համաձայն` պատիժը նախատեսում է 1500-ից 4000 լարի տուգանք կամ մինչև 45 օր վարչական կալանք։