Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ, քաղաքագետ Գրիգոլ Գեգելիայի վրա հարձակվողին։ Այս տեղեկությունը TV Pirveli լրատվամիջոցին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ըստ ծառայության հաղորդման՝ հարձակվողը նույնականացվել է և ձերբակալվել։
Հիշեցնենք. Գրիգոլ Գեգելիայի խոսքով` մայիսի 24-ին իր վրա հարձակում են գործել։ Ըստ նրա` անհայտ անձը մեքենայով հետապնդել է իրեն և հայհոյել ու ֆիզիկական բռնություն գործադրել իր տան տարածքում։
Գեգելիային տեղում առաջին բուժօգնություն էր ցուցաբերել շտապօգնության խումբը։
Քաղգործիչը նաև ընդգծել էր, որ ինքը ոստիկանությանն էր տվել այն մեքենայի համարանիշը, որի վարորդը հարձակվել էր իր վրա։