«Վրացական երազանք»-ի կառավարության ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն Չինաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Բելառուսի քննչական կոմիտեի ղեկավար Դմիտրի Հարային և քննարկել «հետագա համագործակցության» հնարավորությունների հարցը։
Հատկանշական է, որ Եվրամիությունը Հարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել 2021 թվականին. իր հիմնավորման մեջ ԵՄ խորհուրդը նշել է, որ Հարան պատասխանատու է խաղաղ ցուցարարների, ընդդիմադիրների, լրագրողների և այլ քաղաքացիների դեմ քաղաքական դրդապատճառներով արարքների համար։
2021 թվականի օգոստոսի 9-ին Միացյալ Նահանգները նույնպես պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ։
Վրաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը (դեռ) հաղորդագրություն չի հրապարակել բելառուս գործընկերոջ հետ հանդիպման մասին: Այս տեղեկությունը հրապարակել է Բելառուսի քննչական կոմիտեն։
Նախարարության հրապարակած տեքստում նշված է, որ աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Լյանյունգան քաղաքում, որտեղ նախարարները մասնակցում են «Հանրային անվտանգության համագործակցության գլոբալ ֆորումին»։
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տարբեր հարցեր՝ քրեական գործերով իրավաբանական օգնության տրամադրում, հետագա համագործակցության հնարավոր ոլորտներ, քննչական գործընթացների թվայնացում, ժամանակակից վերլուծական գործիքների ներդրում, անձնակազմի որակավորման բարձրացում։