Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել դեսպան Պիտեր Ֆիշերի Վրաստանի արտաքին գործերի նախարարություն կանչման վերաբերյալ.
«Մենք կտրականապես դատապարտում ենք «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների ագրեսիվ հռետորաբանությունը Վրաստանում Գերմանիայի դեսպանի նկատմամբ և նրա այսօրվա անհիմն կանչը։
Դեսպանը ներկայացնում է դաշնային կառավարության դիրքորոշումը և գործում է Վիեննայի կոնվենցիային լիովին համապատասխան», — ասված է հայտարարության մեջ։