Վրաստանի դատախազությունում կադրային փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 13-ին դատախազության մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ գերատեսչության կազմում կա երկու փոփոխություն։
Գիորգի Գվարակիձեն նշանակվել է Թբիլիսիի դատախազ։ Զուրաբ Բելթաձեն նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ։
Գիորգի Կվարակիձեն Թբիլիսիի դատախազի պաշտոնում փոխարինել է Լևան Գեգեճկորիին, որն այդ պաշտոնում աշխատում էր 2020 թվականի մարտից։