Գիորգի Վաշաձեն հունվարի 23-ին ազատ կարձակվի

«Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հունվարի 23-ին դուրս կգա Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից։

Գիորգի Վաշաձեն դատապարտվել է 7 ամիս ազատազրկման խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։ Այս պատժի ժամկետը լրանում է հունվարի 23-ին։

Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վաշաձեն կալանավայրից դուրս կգա ժամը 08:00-ին։

«Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատավոր Նինո Գալուստաշվիլիի վճռով մեղավոր է ճանաչվել խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար և դատապարտվել 7 ամիս ազատազրկման։ Նրան նաև արգելվել է պաշտոն զբաղեցնել 2 տարի ժամկետով։