«Վրացական երազանք»-ը նախատեսում է արագացված կարգով փոփոխություններ կատարել դատախազության մասին օրենքում, խորհրդարանական բյուրոյի նիստում հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
InterPressNews-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք»-ը փոխում է գլխավոր դատախազի թեկնածուի խորհրդարանին առաջադրման և նրան այդ պաշտոնում նշանակելու կանոններն ու ընթացակարգը։
Նախագծի համաձայն՝ գլխավոր դատախազի թեկնածուի դատախազական խորհրդում առաջադրման գործընթացը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում։
Ավելին, գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուներ ընտրելու համար այլևս անհրաժեշտ չեն լինի խորհրդակցությունները քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և իրավաբանների հետ։
Դատախազության խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք կունենա առաջադրելու գլխավոր դատախազի թեկնածու։