Գողացել են արտաքին լուսավորության մալուխներ

Screenshot

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա գողացել են արտաքին լուսավորության մալուխներ։ Ճանապարհային դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել կատարված գողության մասին և կոչ է արել քաղաքացիներին «զերծ մնալ նման գործողություններից»։

Ըստ դեպարտամենտի՝ ​​վերջին գողությունը տեղի է ունեցել հունվարի 13-ին Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու 185-րդ կիլոմետրում։ Գողացվել է մի քանի հարյուր մետր արտաքին լուսավորության մալուխ, որի մասին տեղեկացվել է Ներքին գործերի նախարարությանը։

Ճանապարհային դեպարտամենտը նաև հրապարակել է կտրված մալուխների լուսանկարներ։