«Գողական աշխարհից» 43 անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունը 43 անձի մեղադրանք է առաջադրել «օրենքով գող լինելու», «գողական աշխարհին» անդամակցելու և գործունեությանն աջակցելու համար։

Ըստ դատախազության՝ մեղադրյալները գումար են շորթել քաղաքացիներից։

Հետաքննությունը նաև պարզել է, որ, այսպես կոչված, «օրենքով գողը» «գողական աշխարհի» անդամներին հրահանգել է բանտարկված անձի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել։