Գուրամ Թուշիշվիլին նվաճեց արծաթե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող աշխարհի առաջնությունում Գուրամ Թուշիշվիլին (+100 կգ քաշային կարգ) նվաճել է արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 13-ին, և Վրաստանի հավաքականն ունի երեք մեդալ. Էթեր Լիպարտելիանին նվաճել է ոսկե մեդալ, Տատո Գրիգալաշվիլին դարձել է մրցաշարի փոխչեմպիոն, իսկ Լուկա Մայսուրաձեն՝ բրոնզե մեդալակիր։

Այսօր, հունիսի 20-ին, Բուդապեշտում կկայանա խառը թիմային մրցաշար, որտեղ Վրաստանի հավաքականը 1/8 եզրափակչում կհանդիպի Չինաստանի թիմի հետ։ Հանդիպումը կսկսվի ժամը 12:00-ին։