Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (GYLA) անցկացրել է նախագահի ընտրություններ: Կազմակերպության տնօրենների խորհուրդը Թամար Օնիանիին ընտրել է GYLA-ի նախագահ։
Թամար Օնիանին 2023 թվականից GYLA-ի մարդու իրավունքների ծրագրի տնօրենն է, իսկ 2022 թվականից՝ փոխնախագահը և խորհրդի անդամը:
Հարկ է նշել, որ Օնիանին 2021 թվականից ղեկավարում է GYLA-ի միջազգային դատավարությունների թիմը, իսկ 2018 թվականից սկսել է աշխատել GYLA-ում որպես ռազմավարական դատավարությունների իրավաբան:
Մինչ այդ կազմակերպությունը երեք տարի ղեկավարել է Նոնա Քուրդովանիձեն: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր, և համաձայն GYLA-ի կանոնադրության՝ նա այլևս իրավունք չուներ մասնակցելու հաջորդ ընտրություններին։