Հանրային հեռուստաընկերությունից հեռացավ ևս երկու հաղորդավար

Mediachecker հարթակի տվյալներով՝ «Ամ շաբաթ-կվիրաս» («Այս շաբաթ-կիրակի») հաղորդման փակումից հետո Հանրային հեռարձակման ծառայությունը լքել են հաղորդավարներ Լիկա Էվգենիձեն և Գիորգի Շարվաշիձեն։ Շոուի պրոդյուսերների և լրագրողների նման, նրանք նույնպես հրաժարվել են այլ նախագիծ սկսել։

«Ինձ և Գիորգիին առաջարկեցին կեսօրվա ծրագիրն անել, բայց մենք հրաժարվեցինք, քանի որ նրանք փակեցին ծրագիրը, ազատեցին մեր պրոդյուսերներին, և դրա պատճառով մենք չերկարաձգեցինք մեր պայմանագիրը նրանց հետ», — Mediachecker-ին ասել է Էվգենիձեն։

Մի քանի օր առաջ Հանրային հեռուստաալիքը լքեցին նույն ծրագրի պրոդյուսերներն ու լրագրողները՝ Թամար Ճինճարաուլին, Անա Աբակելիան, Մարիամ Փիրցխալավան և Նիա Բարաբաձեն։

Էվգենիձեի և Շարվաշիձեի հետ միասին ծրագիրը համահեղինակել է նաև երգչուհի Լիզա Բագրատիոնին։ Նրա դիրքորոշումը դեռևս անհայտ է։