Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանիի վերաբերյալ Հայաստանի որոշմանը՝ գրելով` «սա հզոր քայլ է դեպի եվրոպական իրավունքների վրա հիմնված ապագա»։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Հայաստանն ապացուցեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր է։
«Հայաստանը ցույց է տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր է. Գիորգի Կինոիանին ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Հայաստանը մերժել է Ռուսաստանի արտահանձնման հարցումը։ Սա ուժեղ քայլ է դեպի եվրոպական իրավունքների վրա հիմնված ապագա»,- գրել է Զուրաբիշվիլին X-ում։
Հիշեցնենք. երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացի Գիորգի Կինոիանին չի արտահանձնվի Ռուսաստանի Դաշնությանը: