Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 1995 թվականին ծնված Է.Պ.-ն։ Նա ձերբակալվել է Բաթումիի նավահանգստի տարածքում մեծ քանակությամբ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև Վրաստան ապօրինի ներմուծման մեղադրանքով:
Հանցագործությունը պատժվում է մինչև 7 տարի ազատազրկմամբ։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները Բաթումիի նավահանգստով Վրաստան մտած նավերից մեկի անձնակազմի անդամ, ներկայումս որպես մեղադրյալ կալանավորված Է.Պ.-ին զննելու արդյունքում առգրավել են հոգեմետ նյութերի 861 հաբ՝ որպես ապացույց», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Գործակալության հաղորդմամբ՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 261-րդ և 263-րդ հոդվածներով։