Հորդառատ անձրևները խնդիրներ են առաջացրել Փոթիի մի քանի թաղամասերում: Ջրի առատության պատճառով փողոցներն ու բակերը դժվարանցանելի են դարձել հետիոտների և տրանսպորտային միջոցների համար:
Ջուրը ներթափանցել է նաև բնակելի շենքերի առաջին հարկեր: Անընդհատ շարունակվող հորդ անձրևի հետևանքով ջրահեռացման խողովակները չեն հասցնում հեռացնել ջուրը:
Փոթիի քաղաքապետարանը հայտնել է, որ մոբիլիզացվել են բոլոր համապատասխան ծառայությունները: Նրանց խոսքով՝ ներկայումս ընթանում է տուժած ընտանիքների հաշվառում՝ իրենց հնարավորությունների սահմաններում նրանց օգնություն ցուցաբերելու համար: