Այս տարվա հուլիսին Վրաստանի տնտեսությունն աճել է 6.5%-ով։ Ազգային վիճակագրության ծառայությունը (Geostat) հրապարակել է տեղեկություն տնտեսական աճի նախնական տվյալների վերաբերյալ:
Տվյալների համաձայն ՝ տնտեսությունը 7 ամսվա ընթացքում աճել է 8%-ով։
«2025 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի մեջ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տրանսպորտ և պահեստավորում, տեղեկատվություն և կապ, արվեստ, զվարճանք և հանգիստ, առևտուր։
Նվազման միտում է արձանագրվել արտադրության և շինարարության ոլորտներում», — նշված է Geostat-ի հրապարակած տեղեկության մեջ։