Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի հուղարկավորությանը կմասնակցի Տիեզերական Պատրիարք, Նորին Սրբություն Բարդուղիմեոսը։
Այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Տիեզերական Պատրիարք, Նորին Սրբություն Բարդուղիմեոսը Սուրբ Գևորգ պատրիարքական տաճարում հոգեհանգստի արարողություն է մատուցել Վրաստանի Պատրիարք Իլիա II-ի հոգու հանգստության համար։
Վրաց Եկեղեցու Սուրբ Սինոդին ուղղված նամակում Տիեզերական Պատրիարքն իր խորին ցավակցությունն է հայտնել Վրաց Եկեղեցու առաջնորդ, երջանկահիշատակ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի վախճանի կապակցությամբ։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի տաճարում։ Իլիա II-ը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։