Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ է պետք անել, եթե որոշ ծնողներ չեն կարողացել իրենց երեխային գրանցել ցանկալի դպրոցում կամ սխալ են թույլ տվել գրանցման ժամանակ և գրանցել են իրենց երեխային այլ դպրոցում։
Նախարարության պարզաբանմամբ՝ այս նպատակով հատկացվել է գրանցման չորրորդ փուլը, որը դպրոցներում կիրականացվի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 28-ը։
Այս փուլում այն աշակերտները, որոնք չեն կարողացել գրանցվել 1-ին, 2-րդ և 3-րդ փուլերում կամ ցանկանում են փոխել իրենց գրանցումը, կգրանցվեն մնացած ազատ տեղերում կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։
Սովորողի չորրորդ փուլում գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը՝ ծնողի/օրինական ներկայացուցչի ներկայացրած անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա (չի բացառվում, որ այս փուլում տեղերը լինեն սահմանափակ)։