«Վրացական երազանք» կուսակցությունը հաղթեց 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում. նրա թեկնածուները դարձան քաղաքապետ բոլոր 64 մունիցիպալիտետներում: Իշխող կուսակցությունը մեծամասնություն է նաև սակրեբուլոներում:
Սակրեբուլո մտնելու համար անհրաժեշտ էր հաղթահարել 4 տոկոսանոց շեմը։
Ինքնակառավարվող քաղաքների սակրեբուլոների պատգամավորների ավելի քան 80 տոկոսը «Վրացական երազանք»-ի անդամներ են լինելու։
Թբիլիսի
#3 — «Ալտ-ինֆո» — 1 մանդատ
#9 — «Լելո» — — 2 մանդատ»
#36 — «Գիրչի» — 2 մանդատ»
#41 — «Վրացական երազանք» — 45 մանդատ
Բաթումի
#9 — «Լելո» — 1 մանդատ
#25 — «Գախարիան Վրաստանի համար» — 1 մանդատ
#36 — «Գիրչի» — 1 մանդատ
#41 — «Վրացական երազանք» — 22 մանդատ
Փոթի
#9 — «Լելո» — 1 մանդատ
#25 — «Գախարիան Վրաստանի համար» — 1 մանդատ
#41 — «Վրացական երազանք» — 23 մանդատ
Քութաիսի
#9 — «Լելո» — 1 մանդատ
#25 — «Գախարիան Վրաստանի համար» — 1 մանդատ
#36 — «Գիրչի» — 1 մանդատ
#41 — «Վրացական երազանք» — 22 մանդատ
Ռուսթավի
#3 — «Ալտ-ինֆո» — 1
#9 — «Լելո» — 1 մանդատ
#25 — «Գախարիան Վրաստանի համար» — 1 մանդատ
#36 — «Գիրչի» — 1 մանդատ
#41 — «Վրացական երազանք» — 21 մանդատ
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի ունեցան հոկտեմբերի 4-ին։ Երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Ազգային շարժում»-ը և «Փոփոխությունների համար կոալիցիա»-ն, չմասնակցեցին։ Նրանք հայտարարեցին ընտրությունների բոյկոտի մասին։
«Վրացական երազանքը» հաղթեց բոլոր 64 ընտրատարածքներում։