Իրակլի Ղարիբաշվիլիին ծնողները 200 հազար լարի են նվիրել. հայտարարագիր

Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք»-ի նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիին ծնողները անցյալ տարի 200 հազար լարի են նվիրել։ Նա այդ տվյալը գրանցել է հայտարարագրում։ Որպես նախկին պետական ​​ծառայող, Ղարիբաշվիլին պարտավոր էր հայտարարագիր լրացնել։

Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո՝ 2025 թվականի մարտի 16-ին ներկայացված հայտարարագրի համաձայն, Իրակլի Ղարիբաշվիլին որևէ վճարովի աշխատանք չի ունեցել, նրա կինը՝ Նունուկա Թամազաշվիլին, նույնպես գործազուրկ էր։

Լրացված հայտարարագրերի համաձայն՝ Իրակլի Ղարիբաշվիլիի ծնողները նախորդ տարիներին նրան նվիրել են`

2023 թվականին` 150 հազար լարի,
2022 թվականին` 180 հազար լարի,
2021 թվականին` 150 հազար լարի,
2020 թվականին` 150 հազար լարի։

Հիշեցնենք. ապրիլին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից։