«Աջակցեք Վրաստանում ազատ և արդար ընտրություններին», — գրել է MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում MEGOBARI Act-ի 80% աջակցությամբ ընդունումից հետո ակտի համահեղինակ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, հրապարակել է մի ցուցակ, որում ներկայացված են Վրաստանի այն անձինք, որոնք, ըստ Ուիլսոնի, աջակցում են Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքական հետընթացի առումով։
Ցուցակը Ուիլսոնը հրապարակել է մայիսի 6-ին X սոցիալական հարթակում։
Նա կոչ է արել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներին.
«Աջակցեք ազատ և արդար ընտրություններին, հակառակ դեպքում կկրեք հետևանքները»։
Ցուցակում ներառված են «Վրացական երազանք»-ի խորհրդարանի, դատարանների, պետական հաստատությունների և բիզնեսի ներկայացուցիչներ։ Ահա նրանցից մի քանիսը՝
- Իրակլի Կոբախիձե
- Կախա Կալաձե
- Իրակլի Ղարիբաշվիլի
- Վախթանգ Գոմելաուրի
- Շալվա Պապուաշվիլի
- Նինո Ծիլոսանի
- Մամուկա Մդինարաձե
- Թեա Ծուլուկիանի
- Լևան Մուրուսիձե
- Լևան Թևզաձե
- Իրակլի Շենգելիա (ամբողջական ցուցակը կարդացեք այստեղ)։