Ջո Ուիլսոնը խոսել է նոր ընդունված օրինագծի մասին

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում MEGOBARI Act-ի քննարկման ժամանակ Վրաստանի վերաբերյալ իր ելույթում Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ջո Ուիլսոնը դատապարտել է «Վրացական երազանք»-ի քարոզչությունը։

««Վրացական երազանք»-ը զբաղվում է ամենօրյա հակաամերիկյան քարոզչությամբ՝ մեղադրելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Թրամփին, նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին կոռուպցիայի համար»,- ասել է Ուիլսոնը։

Նրա խոսքով` օրինագիծը (MEGOBARI Act) նախատեսում է պատժամիջոցներ «Վրացական երազանք»-ի անդամների նկատմամբ՝ նրանց անօրինական գործողությունների համար։

«Սա նաև նախատեսում է երկկողմ կապերի ամրապնդում, երբ Վրաստանը վերադառնա իր սահմանադրական պարտավորություններին», — ասել է նա։