Ըստ Սննդի ազգային գործակալության՝ կաթնամթերքի ձեռնարկության գործունեությունը կասեցվել է։
«Սննդի ազգային գործակալության Թբիլիսիի բաժնի տեսուչները ստուգել են «Վելի» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտը որը զբաղվում էր կաթնամթերքի (կաթնաշոռ, թթվասեր) արտադրությամբ և վաճառքով (հիմնականում հացաբուլկեղենի խանութներում)՝ առանց գործակալության համապատասխան ճանաչման։
Ստուգման ընթացքում նաև հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հիգիենայի չափանիշների խախտում, որի պատճառով տնտեսվարողը տուգանվել է, և արտադրական գործընթացը կասեցվել է մինչև գործակալությունից ճանաչում ստանալը և անհամապատասխանության վերացումը։
Սննդի ազգային գործակալությունը շարունակում է վերահսկել արտադրության և վաճառքի օբյեկտները։
Գործակալությունը կոչ է անում սպառողներին` խախտում հայտնաբերելու դեպքում տեղեկությունը հայտնել 1501 թեժ գծի միջոցով»,- նշված է հայտարարության մեջ։