Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ձերբակալել է 1991 թվականին ծնված Մալխազ Գիգուաշվիլիին, որը «սառը զենքով վիրավորել է ոստիկանին կոկորդի հատվածում»։
Քննության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Քեթևան Դեդոփալիի պողոտայում։ Մեղադրյալը վիրավորել է պարեկային տեսուչ, ոստիկանության կապիտան Բ.Բ.-ին, ծնված 1993 թվականին։
Իրավապահ մարմնի վիրավոր աշխատակցին տեղափոխել են կլինիկա։ Այս փուլում նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ մեղադրյալին ձերբակալել են Պարեկային ոստիկանության Թբիլիսիի գլխավոր վարչության աշխատակիցները։ Հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը, առգրավվել է։
Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հանցագործությունը պատժվում է մինչև 11 տարի ազատազրկմամբ։