Քլունիների Արդարադատության հիմնադրամը կհետևի Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը

Մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունիի և դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամը հայտարարություն է տարածել «Բաթումելեբի»-ի և «Նեթգազետի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի դատավարության վերաբերյալ։

«Այսօր ընթանում է վրացի լրագրող Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։ Դատարանը կորոշի՝ արդյոք նա նախնական կալանքի տակ կմնա, թե ոչ։ TrialWatch մարդու իրավունքների պաշտպանական նախաձեռնությունը կհետևի դատավարությանը», — ասված է հայտարարության մեջ։

Հիմնադրամը նշել է, որ այսօր առավոտյան «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն Ամաղլոբելիի հայցը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ահազանգելով իրավունքների բազմաթիվ խախտումների մասին։

«Աշխարհը հետևում է», — գրել է Քլունիի հիմնադրամը։

Նշենք, որ վերոնշյալ հիմադրամի համահիմնադիրներն են հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին։ Հիմնադրամը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում խոսքի ազատության և կանանց իրավունքների պաշտպանության համար ավելի քան 40 երկրներում։

ՀիշեցնենքԱմաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։