Հորդառատ անձրևներն ու փոթորիկները վնասել են Քոբուլեթիի ափամերձ գիծը և ենթակառուցվածքները։
Քոբուլեթիի քաղաքապետարանի տվյալներով՝ փոթորիկի հետևանքով ավազ և բեկորներ են լցվել զբոսանքի արահետ։ Վնասվել են այգու ենթակառուցվածքները և ափամերձ շրջանի մոտ գտնվող շենքերի ճակատային մասերը։
Վնասի ճշգրիտ չափը դեռևս հայտնի չէ։ Քոբուլեթիի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի համապատասխան բաժինները կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը, կհաշվարկեն վնասը և կմշակեն հետագա միջոցառումներ։