Քոբուլեթիում երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Սև ծովում։
Տեղեկությունը հաստատել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Տվյալների համաձայն` ծով է մտել 2 երիտասարդ, որոնցից մեկը կարողացել է դուրս գալ ջրից, իսկ մյուսին փրկարարներն են փնտրել։ Ըստ լրատվամիջոցների` նրանք օտարերկրացի են։