Կոբախիձեն վստահ է, որ Թբիլիսիի քաղաքապետը «կոռուպցիայի մեջ թաթախված չէ»

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «կոռուպցիայի մեջ թաթախված չէ»։ Այս տեսակետը նա հայտնել է «Ռուսթավի 2»-ի եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։

«Պատասխանատվություն ստանձնո՞ւմ եք Կախա Կալաձեի համար, որ նա կոռուպցիայի մեջ ներգրավված չէ» հարցին Կոբախիձեն պատասխանել է. «Ես համոզված եմ, որ նման բան չկա» Նա նաև հավելել է, որ եթե Կալաձեի կոռումպացված լինելու վերաբերյալ որևէ հարց կա, պետք է հենց իրեն՝ քաղաքապետին հարցնեն։

Վարչապետի խոսքով՝ «Վրացական երազանք-ը պատասխանատվություն է կրում հասարակության առջև, կառավարությունն աշխատում է մաքուր և թույլ չի տալիս կոռուպցիոն որևէ փաստ։

«Շատ քայլեր են ձեռնարկվել կոռուպցիայի մասշտաբները որակապես նվազեցնելու և քաղաքական մակարդակում սկզբունքորեն վերացնելու համար։ Մենք առաջ քաշեցինք մի պարզ հարց՝ եթե կոռուպցիայի վերաբերյալ որևէ փաստ լինի, պատրաստ ենք քննարկել ցանկացած դեպք և անպայման արձագանքել։ Ի վերջո, բանավեճի ընթացքում պարզվեց, որ մեր ընդդիմախոսները չունեին կոռուպցիայի և ոչ մի փաստ՝ կապված կառավարության վերջին երկու տարվա գործունեության հետ։ Սա հաստատում է, որ մենք մաքուր ենք աշխատում»,- պնդել է Կոբախիձեն։