Լարսը բաց է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։