Լեհաստանում ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացու

Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի չորս քաղաքացի։ Ձերբակալման գործողությանը մասնակցել է նաև հակաահաբեկչական ծառայությունը, հաղորդել է լեհական RMF FM ռադիոկայանը՝ հղում անելով հավաստի աղբյուրին։

Փետրվարի 10-ի երեկոյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Վելուն քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի չորս քաղաքացու՝ հակաահաբեկչական ստորաբաժանման և սահմանապահների մասնակցությամբ։

Չորսից մեկը ձերբակալվել է Լիտվայի խնդրանքով։

Աղբյուրները չեն նշել Վրաստանի քաղաքացիների ձերբակալման պատճառները, սակայն, հաշվի առնելով, որ գործողությանը մասնակցել է նաև հակաահաբեկչական ստորաբաժանումը, գործն առնչվում է ծանր հանցագործության։