Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացի

Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի 14 քաղաքացի։ Մասշտաբային հատուկ գործողության շրջանակներում տարբեր հիմքերով ձերբակալվել է ընդհանուր առմամբ 1944 մարդ, որոնցից 147-ն օտարերկրյա քաղաքացիներ են։ Նրանք հետախուզվում էին։

Նրանցից ամենամեծ թիվը՝ 91 մարդ, Ուկրաինայի քաղաքացիներ են, իսկ 14-ը՝ Վրաստանի։ Հատուկ գործողությունն իրականացվել է ամբողջ երկրում մարտի 2-3-ին։

Լեհաստանի ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեծ մասը հետախուզվում էր տարբեր հանցագործությունների համար։ Արտաքսման ընթացակարգեր են սկսվել երկրում անօրինական գտնվող մոտ 140 ձերբակալվածների նկատմամբ։ Ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ գործում են նաև Ինտերպոլի կարմիր ծանուցագրեր։ Հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներով են կալանավորվել Վրաստանի քաղաքացիները։