Թբիլիսիի Մարդու իրավունքների տան նախագահ Լելա Ցիսկարիշվիլին հարցաքննվել է քաղաքային դատարանում, այսպես կոչված, «դիմակների գործ»-ով։
Ցիսկարիշվիլիի խոսքով՝ ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր Թբիլիսիի Մարդու իրավունքների տունը վճարում է բողոքի ակցիաներին մասնակցող խաղաղ ցուցարարների դեմ դատարանի նշանակած վարչական տուգանքները։
«Եթե հիշում եք, ամռանը տեղի ունեցավ հսկայական համերգ, որտեղ Վրաստանի քաղաքացիները գումար նվիրաբերեցին։ Այնուհետև, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների բողոքի ակցիաների ժամանակ, TBC բանկը և Վրաստանի բանկը գումար փոխանցեցին Թբիլիսիի Մարդու իրավունքների տուն, որպեսզի մենք շարունակենք տուգանքներ վճարել բողոքի ակցիաների ժամանակ վարչական տուգանքներով պատժված անձանց, և այս կապակցությամբ հարցում անցկացվեց։ Թբիլիսիի Մարդու իրավունքների տան առաքելությունն է աջակցել և ամրապնդել Վրաստանում մարդու իրավունքների պաշտպաններին, տարածել մարդու իրավունքների մասին գիտելիքներ և աջակցել այս երկրի մասին մտածող մարդու իրավունքների ապաշտպաններին, ակտիվիստներին, Վրաստանի քաղաքացիներին, ներառյալ` վճարել նրանց վարչական տուգանքները. լիովին օրինական գործունեություն է», — ասել է Ցիսկարիշվիլին։
Նրա կարծիքով` նշված գործունեությունը չի խրախուսում բռնությունը։
«Մենք տեսանք, թե ինչպես Վրաստանի քաղաքացիները խոշտանգումների ենթարկվեցին, դատախազությանը հայտնի է 100 տուժած, բայց մենք չենք տեսել ոչ մի հանցագործի։ Ավելի լավ է` Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննի այս դեպքերը», — ասել է Ցիսկարիշվիլին։