«Լելո» կուսակցության Կղուլարիի, Առաջին Քեսալոյի, Կղիզիլաջլոյի և Զեստափոնիի մեծամասնական թեկնածուները հանել են իրենց թեկնածությունները հօգուտ «Վրացական երազանք»-ի։
Այս տեղեկությունը հաստատել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին, TV Pirveli-ի եթերում։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանք»-ը գիտի, որ բազմաթիվ ընտրատեղամասերում կպարտվի, և որտեղ սպառնալիք է զգում, ճնշում է գործադրում թեկնածուների վրա։
«Մառնեուլիի երեք մեծամասնական թեկնածուներ այսօր դուրս եկան, և մենք ամբողջ օրը չկարողացանք կապվել նրանց հետ։ Մեր տեղեկություններով` նրանք պարզապես բացակայելու էին մի քանի օրով», — ասել է Էլիսաշվիլին։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ թեկնածուների անունները կմնան քվեաթերթիկում, քանի որ թեկնածությունները հանելու վերջնաժամկետը լրացել է։
«Իրականում նրանք չեն կարող հանել իրենց թեկնածությունները, քանի որ դրա ժամկետն անցել է։ Ովքեր ասում են, որ ես հանել եմ իմ թեկնածությունը «Վրացական երազանք»-ի օգտին, չեն կարող հանել այլևս. նրանք հնարավորություն ունեին հանելու իրենց թեկնածությունները մինչև սեպտեմբերի 18-ը։ Նրանք կմնան քվեաթերթիկներում»։
Սեպտեմբերի 22-ին «Լելո»-ի Բոլնիսիի քաղաքապետի թեկնածու Ասաֆ Չիրագովը նույնպես հանել էր իր թեկնածությունը «Վրացական երազանք»-ի օգտին։